Դըկոտինյի. Կապանի օդանավակայանը ՀՀ ինքնիշխան ենթակառուցվածք է

Դըկոտինյի. Կապանի օդանավակայանը ՀՀ ինքնիշխան ենթակառուցվածք է

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Կապանի օդանավակայան։ Այդ մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է»,–գրել է նա։

Դեսպանը նաև հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկվել են անվտանգային իրավիճակը, ենթակառուցվածքների զարգացումը, բժշկական համագործակցությունը, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի հետ գործընկերությունը։

Կապանի օդանավակայանից կանոնավոր թռիչքների մասին հայտարարվեց 2023-ի օգոստոսի 17-ին։ Առաջին թռիչքի հաջորդ իսկ օրը օդանավակայանը գնդակոծվեց Ադրբեջանի ԶՈւ կողմից։ Ադրբեջանական կողմը օդանավակայանի ուղղությամբ կրակել էր նաև հաջորդ օրը՝ օգոստոսի 19-ին։ Հայաստանի կառավարությունը այս կրակոցների մասին օգոստոսի վերջին տեղեկացրել էր Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը (ԻԿԱՕ)։

 Ուշագրավ
---