«Արեւելյան գործընկերությունը» չի հանգեցնում սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմացմանը 8 մայիսի 2009 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդավարական բարեփոխումների անցկացման համար «Արեւելյան գործընկերություն» նախագծի շրջանակներում առաջնահերթ նախատեսվում է հատկացնել 600 մլն եվրո: «Թվում է դա աննշան գումար է, սակայն եթե հիշել նույնիսկ ոչ մեծ միջոցների «կետային» եւ բավական արդյունավետ օգտագործման մասին, կարելի է խոսել հետխորհրդային տարածաշրջանի վերակողմնորոշման բավական լուրջ մտադրությունների եւ այն ԵՄ մերձավոր ծայրամաս դարձնելու մասին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը:Արեշեւի կարծիքով, «Արեւելյան գործընկերության» շրջանակներում հատկացվող փողերը դժվար թե ուղղված են աղքատության, կաշառակերության, սոցիալ-տնտեսկան անհավասարության խնդիրների լուծմանը: «Արեւելյան գործընկերության» շրջանակներում հատկացված փողերը դժվար թե լուծեն այդ խնդիրները, եւ դժվար թե նախատեսվում է դրանց լուծումը»,- ընդգծել է Արեշեւը: Փորձագետի կարծիքով, «Արեւելյան գործընկերություն» նախագիծը, որը նախատեսված է յուրահատուկ էլիտար խմբերի համար, նպատակուղղված չէ հասարակ մարդկանց մեծամասնության կյանքի իրական բարելավմանը եւ չի նպաստելու սուր սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմացմանը: «Այս ամենը լիովին վերաբերվում է Հայաստանին: Երկրի մասնակցությունը «Արեւելյան գործընկերությանը» եթե դրական ազդեցություն ունենա, ապա շատ տեղային եւ աննշան: Դե ֆակտո վիճակի կորստի պատճառով հնարավոր բացասական հետեւանքները, սեփական ազգային ինքնավարության մասերը, եւ այս ամենը չլուծված ղարաբաղյան հիմնախնդրի ենթատեքստում կարող են ավելի ծանրակշիռ դառնալ»,- նշում է Արեշեւը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |