Դեսպան․ Ֆրանսիայի աջակցությամբ Կապանում 2 նոր բժշկական շարժական թիմ է տեղակայվում![]() 12 ապրիլի 2024 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտնել է, որ ֆրանսիական կողմի աջակցությամբ Կապանում երկու նոր բժշկական շարժական թիմ է տեղակայվում։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Սանտե Արմենի» ՀԿ-ի երկու նոր բժշկական շարժական թիմի տեղակայում Կապանում: Ֆրանսիայի բժշկական օգնությունը հասանելի կլինի նույնիսկ Սյունիքի մեկուսացված գյուղերում՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի աջակցությամբ»,–ասվում է գրառման մեջ։ Դեսպանը նաև հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկվել են անվտանգային իրավիճակը, ենթակառուցվածքների զարգացումը, բժշկական համագործակցությունը, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի հետ գործընկերությունը։ Նա այցելել է նաև Կապանի օդանավակայան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |