Ադրբեջանն առաջարկել է Լաչինին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ տալ12 ապրիլի 2024 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մինսկում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե Լաչինը կարող է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ ստանալ, գրում է Trend.az-ը։ «Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում անցկացվելիք COP29-ի համաժողովի, Գյանջայում 2025-ին կայանալիք ԱՊՀ խաղերի, ինչպես նաև ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը Լաչինին շնորհելու Ադրբեջանի ներկայացրած հայտի մասին»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նա ներկայացրել է Ադրբեջանի տեսակետը ԱՊՀ շրջանակներում առևտրատնտեսական, մշակութային և մարդասիրական ոլորտներում առկա իրավիճակի և համագործակցության հեռանկարների վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում ԱՊՀ ԱԳՆԽ նիստին։ Հայաստանը ներկայացված է փոխնախարարի մակարդակով։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |