«Ուրալի» վթարից վնասվածքներ ստացած 20 զինծառայողից 13-ը տեղափոխվել է Երևանի և Սիսիանի հոսպիտալներ![]() 13 ապրիլի 2024 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին «Ուրալի» վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 20 զինծառայողից 13-ը տեղափոխվել է Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայող բժշկական լուրջ միջամտության կարիք չուներ: Բոլորը ստանում են համապատասխան բժշկական օգնություն, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Ապրիլի 13-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել ապրիլի 12-ին վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին։ Նախարարներին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքի վերաբերյալ մանրամասներ։ Նախարարները զինծառայողներին մաղթել են շուտափույթ ապաքինում։ Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 12–ին ժամը 15:25-ի սահմաններում, զինծառայողների տեղափոխող «Ուրալը» դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Կա 4 զոհ, վիրավորում է ստացել 20 զինծառայող: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |