Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարի հաղթող է դարձել։ Նա իրեն փայլուն է դրսևորել 10 մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Հայ հրաձիգը 581 միավորով 3-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ անցած մարզիկներից օլիմպիական ուղեգիր ուներ միայն Կարապետյանը։ Մյուսները պայքարում էին ոչ միայն մեդալների, այլև օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար։ Եզրափակչում հայ մարզուհին 240․7 միավոր արդյունքով շրջանցել է բոլոր մրցակիցներին` դառնալով մրցաշարի հաղթող։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---