Դեսպանություն․ Իրանը հաստատակամ է պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը![]() 15 ապրիլի 2024 - 19:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը։ «Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական և համաչափ գործողությունները և գրավյալ Պաղեստինում որոշ ռազմական օրինական կենտրոնների թիրախավորումը իրականացվել է պաշտպանության իրավունքի շրջանակներում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն և ի պատասխան սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակման, դիվանագիտական անձեռնամխելի վայր հանդիսացող Դամասկոսում Իրանի հյուպատոսության թիրախավորման և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու նպատակով Սիրիայի կառավարության հրավերով Սիրիայում ներկա գտնվող ԻԻՀ ռազմական խորհրդատուների նահատակման։ Սիոնիստական ռեժիմի գործողությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային կոնվենցիաների խախտում էր, որն արժանացավ բոլոր երկրների և միջազգային կազմակերպությունների անմիջական արձագանքին և խիստ դատապարտմանը։ Իրանի Իսլամական Հանրապետության՝ օրինական պաշտպանության իրավունքի իրացման գործում պաշտպանական միջոցների դիմելը զսպող միջոց է և ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային ու միջազգային խաղաղության և անվտանգության նկատմամբ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության և նրա շահերի դեմ ցանկացած նոր արկածախնդիր և անխոհեմ գործողության հետևանքների պատասխանատվությունը կուղղվի սիոնիստական ռեժիմին և նրա աջակիցներին»,–ասվում է հայտարարության մեջ, հայտնում է «Առավոտը»։ Նշվում է, որ Իրանը, վերահաստատելով իր հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին և նպատակներին՝ ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը ցանկացած անօրինական ուժի և ագրեսիայի դեմ Իրանը ապրիլի լույս 14–ի գիշերը մոտ 300 ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիանա աջակցել են Իսրայելին՝ հրթիռների մի մասը կասեցնելով մինչ Իրսայելի տարածք հասնելը։ Իսրայելը հայտարարել է, որ մեծ վ նաս չի հասցվել երկրին։ Իրանը հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել գործողությունը։ Իրանն այս գործողությունն իրականացրել է ի պատասխան Իսրայելի կողմից Սիրիայում իր հյուպատոսության հարվածի, որի պատասխանատվությունն Իսրայելը չի ստանձնել և որի հետևանքով Իրանի հեղափոխության պահապանների բարձրաստիճան հրամանատարներ են սպանվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |