Քոչարյան. Ցեղասպանության զոհերի անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն15 ապրիլի 2024 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ «Կարող է միլիոն ու կես չէ, ավելի շատ է կամ ավելի քիչ։ Մինչև հիմա ինչի՞ մեր երկիրը այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվում։ Դա կարևոր է նաև հետագայում մեր հարաբերությունների կառուցման համար»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ Քոչարյանի խոսքով` այդ գործընթացը դեռ տարիներ առաջ պետք է արված լիներ եկեղեցու, քաղաքական կուսակցությունների, սփյուռքի կառույցների, պետական բոլոր ինստիտուտների կողմից։ «Ցեղասպանության թանգարանում նկարներից բացի պետք է բոլորի անունները լինեն։ Եթե չենք արել, թերացել ենք, այդ խնդիրը պետք է ունենա սկիզբ ու ավարտ։ Առջևում ապրիլի 24–ն է, պետք է հստակ իմանանք` 1.5 մլն է, թե 2 մլն»,– ասել է նա։ Պատգամավորը վստահեցրել է, որ քանի դեռ այդ արձանագրումը հայկական կողմը չի արել, Թուրքիան շարունակելու է հերքել իրողությունը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |