ՔՊ պատգամավոր. Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ

ՔՊ պատգամավոր. Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Freedom House-ի վերջին զեկույցին, ասել է, թե Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ, հայտնում է Aysor.am-ը։

«ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով աշխատում է իր ժողովրդավարությունն ամրացնելու վրա։ Գնահատում ենք միջազգային գործընկերների զեկույցները, ելնում ենք դրանից և զարգացնում մեր ժողովրդավարությունը։ Համաշխարահային երկրների շարքում ՀՀ-ն ամենաժողովդավար երկրներից մեկն է»,-ասել է նա։

Freedom House-ի զեկույցում ասվում է, որ Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով։

«Թեև որոշ բարեփոխումներ ապահովում են արդյունավետ կարգավորումներ, դրանք հաճախ չեն հասնում իրենց նպատակներին՝ վատ կամ անհետևողական իրականացման պատճառով»,–ասվում է զեկույցում։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---