Սարատովի ոստիկաններին Հայաստանի քաղաքացու սպանության գործով մեղադրանք է ներկայացվել 8 մայիսի 2009 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Սարատովի մարզի դատախազը մայիսի 7-ին հաստատել է Հայաստանի քաղաքացի Արմեն Գասպարյանի սպանության մեջ մեղադրվող Սարատովի Լենինյան շրջանի ՆԳՎ երեք աշխատակիցների հանդեպ հարուցված քրեական գործով մեղադրական վճիռը:Աշխատակիցները` ոստիկանության կրտսերից ավագ լեյտենանտ սպայական կոչումներով, 2008թ. հոկտեմբերի 28-ին ձերբակալեցին մի տղամարդու, որից պահանջում էին խոստովանել ոսկե իրերի գողությունը, թեեւ նա անգամ այդ հանցագործությանը վկա չէր եղել: Մերժում ստանալով` նրանք սկսել են ծեծել տղամարդուն, որից հետո քաղաքաից դուրս տարել եւ, նրա վրա բենզին լցնելով կենդանի այրել: Ոստիկանության աշխատակիցների գործողությունները որակավորվել են ՌԴ ՔՕ հոդված 286 մաս 3-ի (պարտավորությունների գերազանցում) եւ հոդված 105 մաս 2-ի (կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) համապատասխան կետերով: Այդ հանցագործությունների համար առավելագույն պատիժը մինչեւ 25 տարվա ազատազրկումը կամ ցմահ բանտարկությունն է: Դատախազը դիտարկման համար գործը հանձնել է Սարատովի շրջանային դատարան, հաղորդում է Gazeta.ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |