Աստիճանաբար կտաքանա 6-8 աստիճանով

Աստիճանաբար կտաքանա 6-8 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Երևանում ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 16–ին Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +23, իսկ ապրիլի 19–ի ցերեկային ժամերին կհասնի +28–ի։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---