Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը

Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը: Այս մասին ավագանու նիստին հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երիցյանը խմբակցության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Հայկ Մարությանին, որը փետրվարի 7-ին զրկվել էր մանդատից։

ԿԸՀ կողմից ներկայացված արձանագրույթունների համաձայն, լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---