Մի շարք երկրներ հրաժարվել են ստորագրել Nabucco-ի վերաբերյալ հռչակագիրը 8 մայիսի 2009 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունն ուրբաթ օրը Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Եգիպտոսի հետ ստորագրել է Nabucco գազատարի կառուցման նախագծի վերաբերյալ համատեղ հռչակագիրը: Որոշ դիվանագիտական աղբյուրներ իրենց կողմից նշել են, որ Պրահայում էներգետիկ գագաթաժողովին ԵՄ-ին չհաջողվեց հասնել նախագծի` սպասվող «քաղաքական աջակցության», քանի որ հռչակագիրը, նրանց տվյալներով, չեն ստորագրել Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով «Ուոլ-Սթրիթ Ջորնել» թերթում տեղ գտած հրապարակումը:Nabucco գազատարի կառուցման նախագիծը պաշտոնապես ներկայացվել է բուլղարական մայրաքաղաք Սոֆիայում ընթացիկ տարվա մարտին: Նախագիծը նպատակաուղղված է այն բանին, որպեսզի նվազեցնի ԵՄ կախվածությունը Ռուսաստանից գազի մատակարարումներից: Գազատարի կառուցման մասին հարցը քննարկվում էր «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովի շրջանակներում Պրահայում, որն ավարտվեց ուրբաթ օրը: Այն նվիրված էր Արեւելյան Եվրոպայի երկրների հետ Եվրամիության համագործակցության զարգացմանը: Այդ ծրագրին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Մոլդովան եւ Ուկրաինան: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին 200-ից ավելի արցախյան կազմակերպություն՝ ԵԱՀԿ նախագահին․ Մեզ վստահեցնում էին՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի «Ո՞ր անտեսանելի ուժն է ԵԱՀԿ դիվանագետներին ստիպում հնազանդորեն դիմանալ Իլհամ Ալիևի հրապարակային ծաղրանքին»,–ասվում է նամակում |