Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է կանադացի առաջին փորձագետի միանալը ՀՀ–ում ԵՄ առաքելությանը![]() 16 ապրիլի 2024 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ողջունել է կանադացի առաջին փորձագետի միանալը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ Այդ մասին նախարարը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Երբ ես վերադարձա նախորդ տարվա իմ ուղևորությունից, առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ողջունում ենք Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությանը մեր առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկու միանալու մասին լուրը»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի փորձագետը։ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Կանադան ԵՄ առաքելությանը միանալու համար 2 փորձագետ կուղարկի։ Մելանի Ջոլին Հայաստան էր այցելել 2023–ին։ Պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ բարձր է գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |