Դեսպան․ ՀՀ-ն Իրանի համար շնչուղի է դեպի հյուսիսային երթուղիներ և Սև ծով16 ապրիլի 2024 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն Իրանի համար շնչուղի է դեպի Հյուսիսային երթուղիներ և Սև ծով։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար էլ Իրանը նույն կերպ ճանապարհ է դեպի Պարսից և Օմանի ծոցերի ավազանի երկրներին: «Մոտ ժամանակներս մենք լավ պայմանավորվածություններ ձեռք կբերենք բեռնափոխադրումների վերաբերյալ: Խոսքը տարանցման սակագների և ճանապարհային տուրքերի արժեքի նվազեցման մասին է»,- պարզաբանել է դեսպանը, գրում է Sputnik Արմենիան։ Հայաստան մուտք գործող իրանական բեռնատար մեքենաների համար ճանապարհային տուրքը կազմում է մոտ 250 դոլար։ Ինչ վերաբերում է Իրանում հայկական բեռնատարներին, ապա նրանց համար հիմնական խոչընդոտը մնում են վառելիքի ոչ շահավետ գները. արտասահմանյան (այդ թվում ՝ հայկական) մեքենաները պետք է բենզին կամ դիզել գնեն միջազգային գներով, մինչդեռ իրանական մեքենաները պետք է գնեն ներքին (շատ ավելի ցածր) գներով: Դրա պատճառով մեծ հեռավորությունների վրա տեղական փոխադրողները ինքնարժեքով շահում են մոտ 2 հազար դոլար (այդ թվում ՝ Բանդար Աբաս և այնտեղից փոխադրումների ժամանակ, որոնք կարևոր են Պարսից ծոցով տարանցիկ ապրանքների համար)։ 2023–ի հոկտեմբերին «Հյուսիս–hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը հայտարարեց, որ Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում |