Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ Դա ՀՀ-ից առաջին բարձրաստիճան այցը կլինի այդ երկիր

Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ Դա ՀՀ-ից առաջին բարձրաստիճան այցը կլինի այդ երկիր

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 17-18-ն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

2023թ. նոյեմբերին երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա:

Այցի շրջանակում Միրզոյանը կհանդիպի Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ:

Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաև այլ հանդիպումներ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---