Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի17 ապրիլի 2024 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքի հայկական կոալիցիան հայտարարել է, որ ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ քաղաքի հուշահամալիրի մոտ կանցկացնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում։ Այդ մասին հայտնել է Massispost-ը։ Միջոցառումը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հայ համայնքի շարունակական պահանջների վրա, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Արմենպրեսը։ Միջոցառումը նաև ընդգծում է, թե ինչպես ցեղասպանությունը չճանաչելը և չպատժելը կարող է հանգեցնել դրա կրկնությանը, ինչի վկայությունն են Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները և ցեղասպանության արշավը Լեռնային Ղարաբաղում։ Ապրիլի 21-ին տեղի ունենալիք միջոցառումը կսկսվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հանդիսավոր ոգեկոչմամբ, որին կհաջորդի Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունների հեռարձակումը, որի ընթացքում ելույթ կունենա օրվա հիմնական բանախոս՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամը ներկայացնող Սեդա Անթեքելյանը, ինչպես նաև Կոնգրեսական Ջուդի Չուն։ «Մենք հրավիրում և քաջալերում ենք ամերիկահայերին և Փասադենայի ընդհանուր համայնքին միանալ մեզ և ներկա գտնվել ոգեկոչման այս կարևոր միջոցառմանը»,- հայտարարել է Փասադենայի հայկական կոալիցիայի անդամ Պողոս Փաթաթյանը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում |