Ադրբեջանի ՀԿ–ները դիմել են Նոբելյան կոմիտե՝ բողոքելով Ռուբեն Վարդանյանի առաջադրման դեմ18 ապրիլի 2024 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՀԿ–ների ներկայացուցիչները, ինչպես նաև «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» բնակիչները բաց նամակով դիմել են Նոբելյան կոմիտե՝ բողոքելով և «իրենց վրդովմունքը հայտնելով» Արցախի նախկին պետնխարար, բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանին որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու դեմ։ Նամակում ասվում է, թե Ռուբեն Վարդանյանի «կյանքն ու իդեալները վիրավորում են այն իդեալներն ու արժեքները, որոնցով ղեկավարվում է Խաղաղության Նոբելյան մրցանակը», գրում է APA–ն։ Նամակի հեղինակները թվարկել են Վարդանյանի «հանցագործությունները», որոնց թվում է «անջատողական ռեժիմի ղեկավար լինելը»։ Ըստ նրանց, Վարդանյանը սպառնում էր Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, խոչընդոտում էր «ադրբեջանցի փախստականների վերադարձին» և այլն։ Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնց թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |