Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել19 ապրիլի 2024 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալել են Meclis.info կայքի ղեկավար Իմրան Ալիևին։ Այդ մասին նա ինքն է հասցրել հայտնել իր գործընկեր լրագրողներին։ Նրան բերման են ենթարկել ապրիլի 18–ի երեկոյան օդանավակայանում, երբ նա արդեն անցել էր սահմանապահ հսկողությունը և պետք է նստեր դեպի Ստամբուլ չվերթին, հայտնում է Turan.az-ը։ Նրան ձերբակալել են իշխանամետ Qafqazinfo կայքում նրա մասին հոդվածի հրապարակումից մի քանի ժամ անց։ Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը, ինչպես Abzas Media–ի և Toplum TV–ի աշխատակիցները։ Վերջին ամիսներին Ադրբեջանում տարբեր մեղադրանքներով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցների մոտ 20 տասնյակ լրագրողներ։ Ադրբեջանի գծով ԵԽԽՎ զեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը հայտարարել է, որ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի, ներառյալ այցերը բանտեր։ Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |