Թուրքիան չի ընդունի որեւէ այլընտրանք ԵՄ-ին անդամակցելու հարցում 8 մայիսի 2009 - 22:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն ժխտում է ցանկացած այլընտրանք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: «Մենք ընդամենը խնդրում ենք ԵՄ-ին կատարել իր խոստումը: Եվրամիության անդամակցության հարցում Թուրքիային այլընտրանք առաջարկելն անհարգալից է ոչ միայն Անկարայի, այլ նաեւ ողջ եվրոպական մշակույթի հանդեպ»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Ըստ Ահմեդ Դավուդօղլուի, Թուրքիան գիտի իր պարտավորություններն եվրոպական ընտանիքին անդամակցելու գործում: «Մենք պատրաստ ենք կատարել մեզ ներկայացրած պահանջները, սակայն մենք ակնկալում ենք ԵՄ-ից այնպիսի գործողություններ, որոնք համապատասխանում են Եվրամիության բարոյական սկզբունքներին»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳն ղեկավարը, հաղորդում է World Bulletin-ը: Վերջերս Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կրկին արտահայտվեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ: «Եվրամիությունը պետք է որքան հնարավոր է շուտ սկսի բանակցությունները Թուրքիայի հետ մի հարթակ ստեղծելու համար, որտեղ հնարավոր կլինի քննարկել տնտեսության եւ անվտանգության հարցեր եւ դա կարող է այլընտրանք հանդիսանալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը»,-հայտարարել է Սարկոզին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |