«Ռադիո Վանը» վեցերորդ անգամ դարձել է Պոպովի անվան մրցանակի դափնեկիր 8 մայիսի 2009 - 23:07 AMT PanARMENIAN.Net - «Ռադիո Վանը» ռադիոկայանն արժանացել է Պոպովի մրցանակին «Աշխարհում ռուսալեզու ռադիոհեռարձակման զարգացման համար» անվանակարգում:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ռադիոկայանի լրատվական ծառայությունում, նախօրեին Սանքտ Պետերբուրգում տեղի է ունեցել ռուսալեզու ռադիոհեռարձակման ոլորտում Պոպովի անվան մասնագիտական միջազգային մրցանակի դափնեկիրների պարգեւատրման 11-րդ հանդիսավոր արարողությունը: «Աշխարհում ռուսալեզու ռադիոսփռման զարգացման համար» անվանակարգը սահմանվել է 2006թ. եւ տրվում է տարբեր երկրների ռադիոկայաններին ռուսաց լեզվի քարոզչության համար: Այս տարի մրցույթին մասնակցել են 6 երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսրայելի, Լատվիայի, Բելառուսի եւ Հայաստանի 93 ռադիոկայանների ներկայացրած աշխատանքները: Պոպովի անվան միջազգային մասնագիտական մրցանակը ռադիոհեռարձակման ոլորտում սահմանվել է 1998թ. Ռադիոհեռարձակման զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից որպես հեղինակավոր մրցանակ ռադիոյի աշխատակիցների համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |