Ալիևը Մոսկվայում է․ Կհանդիպի Պուտինին![]() 22 ապրիլի 2024 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Նրան դիմավորել են ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտոնատար այլ անձինք։ Ըստ Կրեմլի, երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուս խաղաղապահներն ու ռազմատեխնիկան հեռացել են Դադիվանքից, որտեղ տեղակայվել է ադրբեջանական ոստիկանությունը։ Ավելի ուշ լուրը հաստատեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ–ից։ Դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ԼՂ–ից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |