Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Քարին տակը

Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Քարին տակը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Արցախի Քարինտակ գյուղը, որն իր հսկողության տակ է անցել 44–օրյա պատերազմի արդյունքում։ Դա են վկայում արբանյակային լուսանկարները, որոնք X-ի իր միկրոբլոգում հրապարակել է Nagorno Karabakh Observer–ը:

Քարին տակ գյուղը գտնվում է Արցախի Շուշիի շրջանում՝ անմիջապես Շուշիի հարավային ուղղահայաց ժայռերի ներքևում՝ Կարկառ գետի ձախ ափին։

Ավելի վաղ արբանյակային լուսանկարներից պարզ էր դարձել, որ 2024 թվականի փետրվարին Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամ (Սուրբ Հովհաննես Մկրտիչ) եկեղեցին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---