Մայիսի 9-ին «Մեր հաղթանակը» հեռուստամարաթոնը կկապի Մոսկվան Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի 11 քաղաքների հետ 8 մայիսի 2009 - 23:33 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին «Միր» հեռուստաալիքի կազմակերպած «Մեր հաղթանակը» հեռուստամարաթոնը կկապի Մոսկվան Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի 11 քաղաքների` Սանքտ Պետերբուրգի, Բրեստի, Թբիլիսիի, Աստանայի, Քիշնեւի, Երեւանի, Սեվաստոպոլի, Բաքվի, Վլադիկավկազի, Դուշանբեի ու Բիշքեկի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, հեռուստամարաթոնի ընթացքում ուղիղ միացումներ կլինեն Կարմիր հրապարակից, Սեվաստոպոլից եւ Բրեստից: ԱՊՀ հեռուստադիտողները կարող են տեսնել պատերազմի սկզբի իրադարձությունների տեսարանները, լսել պատերազմի մասնակիցների կենդանի հիշողությունները, շատ բան իմանալ մեր ընդհանուր պատմության անհայտ էջերի մասին: «Միրից» բացի, չորսժամյա հեռուստամարաթոնը կհեռարձակեն ԱՊՀ երկրների առաջատար հեռուստաալիքները: Եթերի պոտենցիալ լսարանը կկազմի շուրջ 250 մլն մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |