Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան![]() 22 ապրիլի 2024 - 18:59 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումների ժամանակ ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է Արցախյան առաջին պատերազմին՝ նշելով, որ ՀՀ-ն դրա վերաբերյալ իր տեսլականը ներկայացրել է դատական փաստաթղթերում։ Կիրակոսյանը նշել է նաև, որ խորհրդային տարիներին ադրբեջանական կողմի իրականացրած ռասակայան խտրականության արդյունքում բազմաթիվ հայկական գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացել են։ Նույն քաղաքականության արդյունքում նվազել է Նախիջևանում հայկական բնակչության թիվը, այնուհետև՝ իսպառ վերացել, հայտնում է Factor.am-ը։ Նա նշել է՝ Արցախյան առաջին պատերազմն անխոս ողբերգություն էր, որը տեղի ունեցավ Խորհրդային միության փլուզման արդյունքում։ Ըստ նրա՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հետևել են 1994 թվականին Բիշքեկում կնքված անժամկետ զինադադարի պայմաններին, որը հետագայում հաստատվել է Մինսկի խմբի կողմից, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը պատերազմի ավարտից հետո ավելի է սաստկացրել ռասայական խտրականությունը, մերժել ՄԱԿ-ի հասանելիությունը տարածաշրջան, բազմաթիվ անգամներ խախտել է զինադադարի պայմանագիրը, այդ թվում՝ սկսելով Արցախյան երկրորդ պատերազմը, Հայաստանի ներկայացուցիչը նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ։ Ապրիլի 22-26-ը Հայաստանի դեմ ներկայացրած ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային Կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումի բանավոր լսումներ են ընթանում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |