Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում23 ապրիլի 2024 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում։ Նա այդ մասին ասել է Մոսկվայում, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Բայկալ-ամուրյան մայրուղու վետերան շինարարների հետ հանդիպմանը։ «Ինչ վերաբերում է Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքին, այսօր մենք Վլադիմիր Պուտինի հետ միասին մեկ անգամ ևս քննարկեցինք այդ հարցը։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել կառավարության անդամներին։ Վստահ եմ, մոտ ապագայում բոլոր հարցերը կհամաձայնեցվեն և մենք կսկսենք իրականացնել ևս մեկ մեծ նախագիծ»,-ասել է Ալիևը, հայտնում է Haqqin.az-ը։ Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանն Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ։ «Սակայն բեռնափոխադրողների կարիքները մեզ թելադրում են այս ճանապարհի նոր հատվածների կառուցման անհրաժեշտությունը, որպեսզի կարողանանք ավելացնել բեռնափոխադրումները դրա երկայնքով և դրանով ապահովենք եզակի տրանսպորտային ուղին Հյուսիսից դեպի Հնդկական օվկիանոս»,- նշել է Ալիևը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |