Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից

Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպում են ավանդական Ջահերով երթը։ Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։

Այս տարի ևս բոլոր ցանկացողներին հնարավորություն կտրվի մասնակցելու Ջահերով երթին որպես ջահակիր:

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին ժամը 19:00-ից կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։

Մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Օրբելու և Կիևյան փողոցներում։

Ջահերով երթը կազմակերպվում է ամեն տարի 1999 թվականից ի վեր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---