Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ![]() 23 ապրիլի 2024 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ԵԱՏՄ–ին անդամակցելու պլաններ չունի։ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում, գրում է ՏԱՍՍ–ը։ «Մենք չունենք նման պլաններ, բայց չենք կարող ասել, թե դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում։ Ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ մենք կստանանք առավել մերձենալուց։ Եթե տեսնենք այդպիսիք, ապա որոշում կկայացնենք։ Եթե ոչ, ապա մեզ գոհացնում է նաև համագործակցության այն մակարդակը, որը կա հիմա»,–ասել է Ալիևը Բաքվում ընթացող միջազգային կոնֆերանսում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |