Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին![]() 23 ապրիլի 2024 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն ձեռքերը ծալած չի սպասելու, մինչև մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին Ադրբեջանի դեմ։ Նա հավելել է, թե իր այդ դիրքորոշումը իր երկիրը հասցրել է Հայաստանի կառավարությանը, գրում է ՏԱՍՍ–ը։ «Մենք չենք կարող ձեռքերս ծալել ու սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն Հայաստանին Ադրբեջանի դեմ։ Նրանք դա անում են բացահայտ և ցուցադրաբար և նույնիսկ փորձում են ինչ–որ բան ապացուցել մեզ դրանով։ Մենք չենք կարող ուղղակի ձեռքեռս ծալած նստել»,–ասել է նա։ Նա հավելել է, որ Բաքվի այդ դիրքորոշումը հասցվել է ոչ միայն Հայաստանին, այլև այն կողմերին, որոնք «այսօր փորձում են հոգ տանել Հայաստանի մասին»։ «Եթե մենք լուրջ սպառնալիք տեսնենք մեզ համար, ստիպված ենք լինելու լուրջ միջոցներ ձեռնարկել»,–ասել է բա։ Ընթերցեք նաև․ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |