Հայ ժողովուրդը միշտ պատրաստ է հակահարված տալ անկախության դեմ ոտնձգություններին

PanARMENIAN.Net - «Ես միշտ հավատացել եմ Շուշիի ազատագրման գաղափարին ու հայոց բանակին, որն արեց այն, ինչ շատերն անհնար էին համարում: Չափազանց ծանր էր ինքնապաշտպանության առանձին ջոկատներից կանոնավոր բանակ ստեղծել, որը պատրաստ է միշտ պաշտպանել հայրենիքը: Սակայն մենք դա արեցինք մեր ոգու զորությամբ եւ հավատքով»,-ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը Ստեփանակերտում` Շուշիի ազատագրման 17-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում: Նրա խոսքերով, հայ ժողովուրդն երբեք պատերազմ չի ցանկացել, նա միշտ պատրաստ է հակահարված տալ անկախության դեմ ոտնձգություններին: «Այսօր մենք 2 հայկական պետություն ունենք, վաղը կարող է ունենանք երեքը կամ չորսը` ամեն ինչ մեր կամքից է կախված: Ես հպարտ եմ, որ Արցախի թեմի առաջնորդն եմ եւ եղել եմ ազգային-ազատագրական պայքարի մասնակիցը»,-ընդգծել է Պարգեւ սրբազանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---