Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ![]() 24 ապրիլի 2024 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը տարեկան զեկույցում գրել է Հայաստանում ոստիկանական բռնությունների և լրագրողների նկատմամբ ճնշումների մասին։ «2023 թվականի ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փողոցային ակցիաների ժամանակ իրավապահների կողմից ուժի անօրինական կիրառման դեպքեր են արձանագրվել», -ասվում է զեկույցում, տեղեկացնում է «Ազատությունը»։ Որպես օրինակ զեկույցի հեղինակները մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ծավալված իրադարձությունները։ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, որ դիտարկում էր բողոքի գործողությունը, նշել է, որ ոստիկանությունը ցուցարարների հանդեպ «անհամաչափ ուժ է կիրառել առանց խտրականության, այդ թվում՝ ծեծ կիրառելով և արցունքաբեր գազով նռնակների արձակելով անմիջականորեն ամբոխի ուղղությամբ՝ առանց նախազգուշացման», - նշված է զեկույցում։ «Պահպանվում են մտահոգությունները կապված այն լրագրողների անվտանգության հետ, որոնք շարունակում էին ճնշումների, վիրավորանքների և բռնության ենթարկվել կառավարության աջակիցների կողմից։ Առնվազն երկու լրագրող հայտարարել է, որ հուլիսի 25-ին կայացած վարչապետի ասուլիսի ընթացքում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նրան ուղղած իրենց հարցերից հետո, համացանցում ենթարկվել են ակտիվ ճնշումների և սպառնալիքների, այդ թվում՝ որոշ պաշտոնյաների կողմից», - նշված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |