Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա

Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում քրվարույթ է հարուցվել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, 7 անձ ձերբակալվել է, հայտնում է Panorama.am-ը։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաձեռնվել է քրվարույթ ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Ապրիլի 24–ին Աննա Հակոբյանը դստեր հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել էին վանկարկել՝ «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք»։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---