Հայաստանը լրացուցիչ 1,6 մլն դոլարի հատկացման հայտ է ներկայացնում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային11 մայիսի 2009 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող արտահերթ հատկացման հայտը եւ դրան կից փաստաթղթերը, որոնք ընդգրկում են եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները եւ ամփոփ հաշվետվությունը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացումների արտահերթ հայտով նախատեսվում է ընթացիկ եռամսյակի (ապրիլ-հունիս) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ լրացուցիչ ֆինանսավորում 1 մլն 580 հազար 741 ԱՄՆ դոլարի չափով: Լրացուցիչ ֆինանսավորումը, ըստ գլխավոր գործադիր տնօրենի, ստանալու դեպքում կուղղվի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ծրագրի Գյուղական ճանապարհների վերականգման ենթածրագրի շրջանակներում առաջին փաթեթում ընդգրկված ճանապարհների 2008թ. կնքված 6 պայմանագրերով կատարվելիք վերականգնման աշխատանքների անխափան իրականացմանը: Արա Հովսեփյանը նշել է, որ 2009 թվականին 6 պայմանագրերում ընդգրկված 16 ճանապարհային կապերում աշխատանքները վերսկսվել են ապրիլ ամսից: Նախատեսվում է մինչեւ 2010թ. հունիսի 30-ը վերականգնել 272.9կմ ճանապարհահատված: Կապալառու կազմակերպությունների կողմից մշակված ժամանակացույցի համաձայն, 2009թ. ապրիլ եւ մայիս ամիսներին կիրականացվեն 1 մլրդ 952 դրամի շինարարական աշխատանքներ: Արտահերթ հատկացման հայտը` «ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացվելուց հետո, կներկայացվի ՀՄԿ-ի հաստատմանը: Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ ՀՄՀ-Հայաստան ծրագրի գնումների վերանայված պլանը, «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի կառուցվածքային ամրապնդման ենթաբաղադրիչը գնահատելու նպատակով ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) եւ ջրօգտագործողների հետազոտության անցկացման խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը` հանձնարարելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկշաբաթյա ժամկետում մեկ անգամ եւս քննարկել եւ, անհրաժեշտության դեպքում, առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |