Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին25 ապրիլի 2024 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին հանուն խաղաղության և իր սահմանները հարգելու համար պայքարում։ Նա այդ մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում և հրապարակել իր ելույթը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը։ «Ապրիլի 24–ին ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ֆրանսիան խոնարհվում է հալածանքների ենթարկված ժողովրդի հիշատակի առջև։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին հանուն խաղաղության և իր սահմանները հարգելու համար պայքարում»,–ասվում է գրառման մեջ։ Իր ելույթում Ատալն ասել է, որ Հայաստանը դիմացել է, նա կերտում է իր և իր ժողովրդի ապագան: «Ուզում եմ խաղաղության և համերաշխության հույս հայտնել, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և, չնայած կորուստներին, երբեք չենք հանձնվում»,–ասել է նա։ Ապրիլի 24-ին Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ են խոնարհել Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսը, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները։ Ծաղկեպսակներ զետեղվեցին նաև Ֆրանսիայում գործող հայկական և ազգային այլ համայնքներ ներկայացանող բազմաթիվ կազմակերպությունների անունից։ Արարողության ավարտից հետո տեղի ունեցավ ավանդական երթը՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |