Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը

Ֆրանսահայ լրագրող  Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Լրագրոքը հայտարարել է, որ ևս 5 օր կշարունակի հացադուլը, հայտնում է Panorama.am-ը։

Նշվել է նաև, որ ապրիլի 25–ին «Զվարթնոց» օդանավակայանի բժիշկները չափել են նրա ճնշումը և ցավազրկող ներարկում արել։ Բժիշկը չի ցանկացել ճնշման դեղահաբ տալ, բայց Նիկոլյանը պնդել է, որ ինքը գրավոր կհաստատի, որ տեղեկացված է եղել ընդունող դեղի հնարավոր բարդությունների մասին;

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---