Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով

Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով

PanARMENIAN.Net - «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Գերմանիայի կանցլերի նստավայրի առջև, որտեղ տեղի է ունեցել կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին X-ի էջում հայտնել է Գերմանիայում Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը:

Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը, ինչպես երևում է տեսանյութում։

Ալիևին Բեռլինում բողոքի ակցիայով են դիմավորել նաև Գերմանիայում բնակվող մի խումբ ադրբեջանցիներ, հայտնում է Factor.am–ը։

Ադրբեջանի նախագահի ավտոշարասյանն ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները դիմավորել են «Ալիև, բռնապե՛տ» վանկարկումներով։

Ալիևն աշխատանքային այցով Բեռլինում է, որտեղ մասնակցել է Պետերսբերգի XV կլիմայական երկխոսության բարձր մակարդակի միջոցառմանը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շալցը Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում կարծիք է հայտնել, որ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---