«Արեւելյան գործընկերությունն» ինչ-որ չափով ուղղված է Ռուսաստանի դեմ11 մայիսի 2009 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերությունն» ինչ-որ չափով ուղղված է Ռուսաստանի դեմ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «ԵՄ-ի նպատակն է անել այնպես, որ նախաձեռնության մասնակից վեց երկրները` Հայաստանն, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան ու Բելառուսը, դուրս գան Ռուսաստանի ազդեցության ոլորտից»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «Արեւելյան գործընկերությունն» նպաստավոր պայմաններ է ստեղծում Հայաստանի եվրաինտեգրման համար: Այս նախագիծը Եվրոպային մերձենալու հնարավորություն է տալիս: Թե որքանով այն արդյունավետ կլինի, կախված կլինի մեզանից: Առաջիկա տարիներին Հայաստանը պետք է ամեն ինչ անի առավելագույն օգուտ քաղելու համար այդ նախագծից»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը: Մայիսի 7-ին Պրահայում տեղի ունեցավ «Արեւելյան գործընկերության» հիմնադիր համաժողովը: Համաժողովի մասնակիցները ստորագրել են Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի ԵՄ-Արեւելյան հարեւաններ խորհրդարանական վեհաժողովի ստեղծման վերաբերյալ առաջարկի իրականացմանը նպաստելու մասին հռչակագիրը: Փաստաթուղթը ստորագրել է ԵՄ 27 երկիր եւ ծրագրին միացած 6 երկրները` Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսն ու Մոլդովան: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |