Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ 2 մայիսի 2024 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովում, անդրադառնալով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացին և ստեղծված վիճակին, հայտարարել է, որ անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ։ «Խոսում ենք խաղաղության մասին։ Բոլորն են ձգտում խաղաղության, բայց դրանք լոկ խոսքեր չպետք է լինեն։ Պետք է անհապաղ բեկում մտցնել սահամանազատում-սահմանագծում գործընթացի մեջ, կամ սահմանագծման ու սահմանազատման փոխարեն միակողմանի զիջումների մեջ, կասեցնել, դանդաղեցնել և իրական սահմանագծում ու սահմանազատում իրականացնել»,–ասել է նա։ Նա նաև հավելել է, որ պետք է ներկայացնել միջազգային հանրությանն ու Ադրբեջանին, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով ու հերթականությամբ։ Սահմանազատման արդյունքը չի կարող հանդիսանալ հետագա ապակայունացման, լարվածության աղբյուր։ Դրա հատվածական իրականացումը միակողմանի զիջումները, սահամանմերձ բնակչության իրավունքների ոտնահարումը, այն ամենն, ինչ այսօր իրականացվում է, հետագայում դրա վտանգները տեսնելու ենք»,- ասել է պատգամավորը։ Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |