Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի 2 մայիսի 2024 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 1–ին Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Հազարավոր քաղաքացիներ կրկին բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ոստիկանությունը նրանց դեմ հատուկ միջոցներ է կիրառել, կան նաև հոսպիտալացվածներ։ 63 մարդ բերման է ենթարկվել։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սատարել է ցուցարարներին, սակայն , կոչ է արել նրանց չհրահրել բախումներ ոստիկանության հետ, հայտնում է BBC-ն։ «Կան բաներ, որոնք պետք չէ անել։ Հանգիստ թողեք խորհրդարանի դարպասները»,–ասել է նա։ Միևնույն ժամանակ Զուրաբիշվիլին բրիտանական Sky News-ի հարցազրույցում հայտարարել է, որ Խնդիրը շատ ավելի լուրջ է, քան «Օտարերկրյա թափանցիկության մասին» օրինագիծը։ Նա ասել է, որ վետո կդնի այդ օրենքի վրա, սակայն խորհրդարանը վետոն կհաղթահարի, հայտնում է «Ազատությունը»։ «Այդ օրենքը խորհրդանիշ է, բայց ամեն դեպքում ընտրություն կա, որոշում, էկզիստենցիալ ընտրություն, որը Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին։ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2024–ի աշնանը։ Մայիսի 1–ի ցույցից հետո Վրաստանի խորհրդարանի մայիսի 2–ին կայանալիք լիագումար նիստը չեղարկվել է։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը, որը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Վրաստանի խորհրդարանում։ Նշվել է, որ դա վտանգում է Վրաստանի արևմտյան հետագիծը։ Photo. Reuters Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |