Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ 2 մայիսի 2024 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ իր երկիրը մայիսի 2–ից խզում է հարաբերություններն Իսրայելի հետ՝ Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողություններն անվանելով «Պաղեստինի ժողովրդի ցեղասպանություն»։ Ավելի վաղ Կոլումբիան դադարեցրել էր զենքի գնումներն Իսրայելից: «Վաղը կխզվեն դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ, քանի որ նրանց կառավարությունն ու նախագահը ցեղասպանություն են գործում»,–ասել է Պետրոն մայիսմեկյան շքերթի ժամանակ, հայտնում է BBC-ին։ Իսրայելի իշխանությունները Պետրոյի խոսքերն անվանել են հակասեմական և ատելություն բորբոքող և հայտարարել են, որ Կոլումբիայի նախագահի դիրքորոշումը հավասարազոր է ՀԱՄԱՍ–ի գովաբանմանը։ Կոլումբիայի Հրեական համայնքների համադաշնությունը երկու երկրների հարաբերություններն անվանել է եղբայրական և կոչ է արել «պահպանել այդ կապերը՝ բաց թողնելով երկխոսության ուղիները»։ Պաղեստինյան ծայրահեղական խմբավորումը կատարվածը «հաղթանակ է» կոչել։ Իսրայելը սկսել է հարձակումը Գազայի դեմ ՀԱՄԱՍ–ի հոկտեմբերի 7–ի հարձակումից հետո, որի հետևանքով 1200 իսրայելցի սպանվեց և ավելի քան 250 պատանդ վերցվեց։ Այդ օրվանից ի վեր, ըստ ՀԱՄԱՍ–ին ենթակա Գազայի առողջապահության նախարարության, զոհվել է ավելի քան 34,000 պաղեստինցի, իսկ բնակչության մեծ մասը ստիված է եղել լքել իր տները։ Իսրայելը հայտնել է, որ Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 600 զինվորական է կորցրել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |