Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ

Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խզում են առևտրային կապերն Իսրայելի հետ և դադարեցնում ապրանքաշրջանառությունը, որի ծավալը հասնում է 9․5 մլրդ դոլարի։

«Իսրայելի և Պաղեստինի միջև ծավալված իրադարձություններն անընդունելի են։ Իսրայելը 40-45,000 պաղեստինցու է սպանել։ Մենք, որպես մահմեդականներ, չենք կարող ուղղակի դիտել, ստիպված էինք միջոցներ ձեռնարկել և կատարեցինք այն քայլը, որը պահանջվում էր։ Մեր ապրանքաշրջանառությունը հասնում է 9․5 մլրդ դոլարի, սակայն մենք հիմա կասեցրել ենք այն»,– ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Էրդողանն ասել է, թե ավելի վաղ ԱՄՆ–ում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ, դեռ այս ճգնաժամից առաջ։

«Ես այն ժամանակ հենց այնպես չէի նրա հետ հանդիպում, այլ ցույց տալու համար, որ Թուրքիան և Իսրայելը կարող են միասին որոշ քայլեր անել։ Սակայն պարզվեց, որ Նեթանյահուն անխիղճ է և դրսևորում է այդ անխղճությունը Գազայում երեխաների, կանանց ու ծերերի հանդեպ։ Ամբողջ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ–ն, ի շահ Իսրայելի է աշխատում»,–ասել է նա։

Մայիսի 2–ի երեկոյան Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել է Իսրայելի հետ ներմուծման և արտահանման բոլոր գործողությունների դադարեցման մասին։ Նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, թե Անկարան Իսրայելի դեմ այս առևտրային պատժամիջոցները կպահպանի մինչև Գազայի հատվածում կրակի դադարեցումը։

Photo. AP
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---