Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով 4 մայիսի 2024 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Սպառազինություն արտադրող հնդկական Bharat Forge-ը, որը ATAGS հաուբիցներ է մատակարարել Հայաստանին, արդիականացրել է դրանք հաուբիցների վրա տեղադրելով նոր էլեկտրոնիկա: Այդ մասին գրել է Indian Defense Research Wing–ը հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին։ Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը, հայտնում է Sputnik Արմենիան։ Բալիստիկ համակարգիչները նաև ցամաքային նավիգացիոն համակարգերի հետ ինտեգրում են ապահովում, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ նշանառություն կատարել։ Ավելի վաղ Indian Defence Research Wing–ը գրել էր, որ Հայաստանը Հնդկաստանից ստացել է ATAGS 155 մմ տրամաչափի 6 հաուբից։ Նշվում է, որ հաուբիցները մատակարարվել են 2023–ի օգոստոսի սկզբին և որ դա առաջին խմբաքանակն է, որը Հայաստան է հասել Հնդկաստանի հետ ստորագրված խոշոր պայմանագրի շրջանակներում։ Գործարքը նախատեսում է Հայաստանին մատակարարել 155,5 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 90 միավոր ATAGS։ Բացի այդ, առաջիկա 3 տարիների ընթացքում փուլային տարբերակով Հայաստանին պետք է մատակարարվի ևս 84 հաուբից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |