ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում

ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Ուշուի Հայաստանի հավաքականի մարզիկները ավարտել են ելույթները Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում ընթացող ուշուի Եվրոպայի առաջնությունում։ Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը նվաճել է 7 ոսկե և 2 արծաթե մեդալ, հայտնում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան։

56 կգ քաշային կարգում Դավիթ Իսախանյանը, եզրափակիչում 2։0 հաշվով հաղթելով շվեդ Էլիաս Բոեռուդային, դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հաջորդ ոսկին հավաքականին բերել է 60 կգ քաշային Արսեն Բագիրյանը, որը 2։0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դենիս Բերեզյուկին, հայտնում է Factor.am-ը։

Չեմպիոնի կոչման է արժանացավ նաև Դավիթ Վարդանյանը, ում մրցակիցը հրաժարվել է մարտից։ Մ17 մրցելույթներում չեմպիոններ են դարձել 56 կգ քաշային Աղվան Մագոյանը և 80 կգ քաշային Գրիգոր Տոնիկյանը։ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն են արժանացել նաև 60 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանն ու 52 կգ քաշային Գևորգ Բաղդասարյանը։

Դավիթ Բաղդասարյանն ու Վահան Մկրտչյանը եզրափակիչում պարտվել են Ադրբեջանի ներկայացուցիչներին և դարձել արծաթե մեդալակիրներ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---