2009-ին հեռանկարային է լինելու ինովացիոն նախագծերի լիզինգը11 մայիսի 2009 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Այս տարի շահութաբեր կլինեն ինովացիոն նախագծերի, գյուղատնտեսության, վերամշակող ձեռնարկությունների ֆինանսավորումը, ինչպես նաեւ «ներքին» տրանսպորտի ոլորտը, այն ոլորտները, որտեղ գրանցվել են մեծ թվով մասնավոր ձեռնարկություններ, PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է ACBA Leasing ՓԲԸ վարկային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Արսեն Բազիկյանը: «Մենք հիմնականում աշխատում ենք փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ կշարունակենք հրաժարվել շատ խոշոր նախագծերի ֆինանսավորումից, քանի որ այս պահի դրությամբ մենք դրանք ռիսկային ենք համարում»,- ասել է նա: Այդ կապակցությամբ նա ավելացրել է, որ ընկերությունը հոգ է տանում իր լիզինգային պորտֆելի առողջության մասին: Նրա խոսքով, այս տարի առաջնային է լինելու շուկայի այն հատվածը, որտեղ հիմնական միջոցները նորացնելու անհրաժեշտություն կա եւ կա լիզինգի առարկաների եւ դրանց առաքիչների լայն սպեկտր:Ինչպես հաղորդել է Բազիկյանը, 2008թ. մեծ թվով գործարքներ են կնքվել ծառայությունների հատկացման ոլորտում, որը շատ լայն է եւ ներառում է բժշկությունը, զբոսաշրջային ընկերությունները, տրանսպորտային ու պրովայդերական ֆիրմաներն ու այն ընկերությունները, որոնք ներկայացուցչական են եւ այլն: «Այս հատվածն առավել պահանջված է հաճախորդների շրջանում, իսկ ընդհանուր առմամբ առավելապես ֆինանսավորվել է արդյունաբերության ոլորտը»,- ասել է նա: Նրա խոսքով, 2008թ. ի վեր եղել են շատ հետաքրքիր նախագծեր, որոնք հանրապետության տարածքում առաջին անգամ են ֆինանսավորվել: Դրանք նախագծեր էին, որոնք կապված են Հայաստանում բիզնեսի նոր տեսակի` փոքր ՀԷԿ-երի հետ, մասնավորապես, դրանց համար նախատեսված սարքավորումների հետ»,- հաղորդել է փոխտնօրենը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա |