Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 7 մայիսի 2024 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Անիեր-սյուռ-Սեն քաղաքի քաղաքապետարանի հարևանությամբ տեղադրված խաչքարի առջև տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն։ Միջոցառման ընթացքում խաչքարի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր, Իլ-դը Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Մարի-Դո Այշլիմանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները, Անիեր-սյուռ-Սենի փոխքաղաքապետերը, քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի (ANACRA) անդամները, Ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչները, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Ելույթներով հանդես են եկել Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։ Արարողության ավարտին հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգները։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |