Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի 7 մայիսի 2024 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի այցը Լեռնային Ղարաբաղ։ Մայիսի 6–ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին տիկնոջ հետ այցելել էր ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Շուշի, թեև իր այցի նախօրեին ասել էր, որ դեռ պատրաստ չէ նման այցի։ «Ես այս հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեմ»,- ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և հավելել է, որ որևէ ակնկալիք այդ առիթով չկա։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է |