Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին 7 մայիսի 2024 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը քննարկվելու է մայիսի 10-ին՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։ Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում, մինչդեռ Երևանը պնդում է, թե Ադրբեջանը համաձայն է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատումն անցկացնել։ «Այս հարցն այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմաթիում։ Ալմաթիի հռչակագիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք ընդունված է Հյաաստանի և Ադրբեջանի կողմից և դա անշրջելի իրողություն է, որովհետև դա արձանագրված է երկու երկրների կողմից բարձր մակարդակով»,–ասել է Փաշինյանը։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10-ին։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |