Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում 7 մայիսի 2024 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, ներկայացնելով ՀՀ տարածաշրջանային միջավայրն ու մարտահրավերները, հայտարարել է, որ այդ իրավիճակում ՀՀ արտաքին քաղաքականության նպատակը պետք է լինի Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարումը, նվազեցումը, զրոյացումը։ Ըստ նրա, թշնամության կառավարում նշանակում է այնպես անել, որ այդ թշնամությունն անկառավարելի դրսևորումներ չունենա, հասցել այն նվազեցման փուլին, իսկ «երկարաժամկետ ռազմավարության առումով այն տանելդեպի զրոյացում»։ Նա նաև խոսել է տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրման, տնտեսական կապերի հաստատման ու զարգացման անհրաժշետության մասին՝ հավելելով, որ միայն դա կարող է նպաստել վերոնշյալ թշնամության զրոյացմանը։ Վարչապետն ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |