Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել 7 մայիսի 2024 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, պատասխանելով հարցին, թե ինչու չի մասնակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանն այն դեպքում, երբ ավելի վաղ մասնակցել է Թուրքիայի նախագահի երդմնակալությանը, ասել է, որ ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չի ստացել։ «Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր ստացել էի, և, հաշվի առնելով նաև հայ-թուրքական օրակարգը, դրա առանձնահատկությունը, մասնակցել եմ արարողությանը։ Ռուսաստանի նախագահից հրավեր, կարծես, չեմ ստացել, բայց եթե հրավեր ստանայի, այսօրվա այս խոսակցությունը պակաս կարևոր չէ ինձ համար, քանի որ շատ կարևոր հարցեր ենք քննարկում»,–ասել է նա; Նա նաև ասել է, որ չի մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին՝ հավելելով, որ անցյալ տարի մասնակցել է և տարօրինակ կլիներ, որ ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին։ Վարչապետը նշել է, որ Մոսկվա կմեկնի մայիսի 8–ին և կնախագահի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։ Նա նշել է, որ դա իր աշխատանքի մի մասն է և «դե յուրե այնտեղ պետք է լինի»։ Մայիսի 8-ին նախատեսված է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումը: Անդրադառնալով այդ հարցին՝ Փաշինյանն ասել է, որ իրոք կան կուտակված հարցեր, որոնք պետք է քննարկել։ Մայիսի 7–ին Վլադիմիր Պուտինը պաշտոնապես 6 տարի ժամկետով ստանձնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |