ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը

ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր տվյալները վկայում են այն մասին, որ Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշահվել է հակաբիոտիկների նշանակումը։ Թեև կովիդով հոսպիտալացված հիվանդների միայն 8 տոկոսի մոտ են եղել հարակից բակտերիալ վարակներ, որոնք հակաբիոտիկների ընդունում էին պահանջում, սակայն, ամեն 4 հիվանդից 3–ը կամ բուժառուների 75 տոկոսին դրանք նշանակվել են՝ գուցե օգնի սկզբունքով։ Այդ մասին ասվում է ԱՀԿ պաշտոնական կայքի հրապարակման մեջ։

Դեպքերի 81%-ում հակաբիոտիկները նշանակվել են կորոնավիրուսային վարակով ծանր վիճակում գտնվող հիվանդներին։ Հիվանդության թեթև և միջին ծանրության ընթացքի դեպքում հակաբիոտիկներ ավելի շատ նշանակվել են Աֆրիկյան տարածաշրջանում՝ 79%–ը։ ։

ԱՀԿ փորձագետներն ընդգծել են, որ հակաբիոտիկների նշանակումը չի բարելավում Covid-19-ով հիվանդների կլինիկական արդյունքը և, միևնույն ժամանակ, ավելացրել է աշխարհում հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---